Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Նկարի՛ր ինձ, Հիսու՛ս

Նկարի՛ր ինձ, Հիսու՛ս
13.11.2023 | 00:01

Հիսու՛ս, նկարի՛ր ինձ, Հիսու՛ս,

Լուռ ու անձայն, տխուր ու պաղ,

Կողքը լազուր ու մի բուռ հույս,

Եվ աչքիս մեջ երկինք խաղաղ։

ՈՒ Գողգոթա կորած մի խաչ,

Որտեղ թև է առնում տարին,

Շուրջ բոլորը լուսե կանաչ,

Եվ անունս կորած քարին...

Հովի ԵԳՈՅԱՆ

Դիտվել է՝ 2724

Մեկնաբանություններ